Սունդուկյան փողոցում վրաերթի է ենթարկվել 2 տարեկան երեխա
Երևանի Սունդուկյան թիվ 1 հասցեում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 43-ամյա Արինա Թորոսյանը, վրաերթի է ենթարկել 2-ամյա Արամ Դոլինյանին, այս մասին Tert.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արինա Թորոսյանը երեխային տեղափոխել է մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կենտրոնի ընդունարանից Tert.am-ին հայտնեցին, որ «Շտապ օգնության» մեքենայով հիվանդանոց տեղափոխված երեխան արդեն դուրս է գրվել, քանի որ ընդամենն աջ սրունքի քերծվածք է ստացել:
Երեխան պատմել է, որ ավտովթարի է ենթարկվել իրենց բակում խաղալիս:
Փաստի առնչությամբ Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:










