ՌԴ-ում հնդիկ է ձերբակալվել ավելի քան 2,5 մլն ռուբլու քարեր ներկրելիս (տեսանյութ)

23:00 • 18.09.12

Ռուսաստանի մայրաքաղաքային Շերեմետևո օդանավակայանում մաքսավորները հայտնաբերել են մաքսանենգ ճանապարհով տեղափոխվով 1-ին դասի քարերի խոշոր խմբաքանակ:


Քարերը` շափյուղա, սուտակ և զմրուխտ, լավ թաքցված են եղել, որպեսզի սկանավորման սարքերը դրանք չհայտնաբերեն, հաղորդում է Life News Online:


Հնդիկ մաքսանենգը քարերը թաքցրել է թեյի փաթեթներում այնպես, որ դրանցում եղած քարերը ռենգենոսկոպներում չտարբերվեն թեյից: Կասկած է հարուցել միայն հնդիկ զբոսաշրջիկի պահվածքը:


Ուղեբեռի զննման ժամանակ բացվել են թեյի փաթեթները, որոնց մեջ թեյի հետ խառնված հայտնաբերվել են քարերը: Նման կերպ մաքսանենգ ուղևորը փորձել է Ռուսաստան ներկրել 7263 հատ թանկարժեք և կիսաթանկարժեք քար: