ՌԴ–ում կկայանա Մարտիրոս Սարյանի աշխատանքների առաջին ցուցահանդեսը

23:18 • 18.09.12

Ռուսաստանի Ուլյանովսկ քաղաքում սեպտեմբերին տեղի կունենա հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցահանդեսը, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, հղում կատարելով Արկադի Պլաստովի թանգարանի տնօրեն Տատյանա Վերեշյագինային:


Ըստ աղբյուրի՝ այդ նպատակով Հայաստանից Ուլյանովսկ է տեղափոխվել վարպետի 10 աշխատանքներ, որը Սարյանը հեղինակել է 1908-1972թթ.,


Վերեշյագինաի խոսքով, սա հետխորհրդային Ռուսաստանում Սարյանի առաջին ցուցահանդեսն է: Այն կբացվի սեպտեմբերի 27-ին:


Նոր ցուցահանդեսը կմիավորի երկու նկարիչների ցուցադրություններ` Սարյանի և Պլաստովի: Ինչպես պատմել է թանգարանի տնօրենը, այդ երկու մեծ վարպետներին միավորել է նաև երկարամյա ամուր ընկերությունը:


«Կենսագրության ուսումնասիրության ժամանակ մենք ցնցվեցինք նրանց ճակատագրերի նմանությամբ, որոնք միահյուսված են բազմաթիվ նուրբ կապերով: Դա վերաբերում է ինչպես նրանց մանկությանը և ուսմանը, այնպես էլ նույնիսկ մահվանը. նրանք երկուսն էլ կյանքից գրեթե միաժամանակ են հեռացել, իրենց ստեղծագործական կատարելության զենիթում», - նշել է նա: