Bowmore-ն աճուրդի կհանի աշխարհի ամենաթանկ վիսկին
Շոտլանդական վիսկիի արտադրության ոլորտում հայտնի Bowmore ընկերությունը պատրաստվում է սահմանափակ քանակով վաճառքի հանել աշխարհի ամենաթանկ սկոտչը (շոտլանդական օղի) , գրում է vestifinance.ru-ն` վկայակոչելով Bloomberg-ին:
Թորվածքի 1 շիշը, որը վաճառքի կհանվի հոկտեմբերի 10-ին, մայրաքաղաք Էդինբուրգում` Bonhams աճուրդում, կարժենա 100 հազար ֆունտ սթերլինգ, ինչը համարժեք է 162 հազար դոլարին:
Աշխարհի ամենաթանկ վիսկին պատրաստվել է 1957 թ.-ին, իսկ շշալցվել` 2011թ.-ին: Այս յուրահատուկ խմիչքից գոյություն ունի ընդամնեը 12 շիշ:










