Չինացի եղբայրներն ու նրանց քույրն ընդգրկվել են ԱՄՆ միլիարդատերերի ցանկում
Bloomberg-ի կազմած 2012թ. Միացյալ Նահանգների միլիարդատերերի վարկանշային աղյուսակում են հայտնվել երեք նոր անուններ՝ չինական ծագման Չաո ընտանիքի անդամներ Ջեյմս, Էլբերթ և Դորոթի Չաոները, հայտնում է lenta.ru-ն: Նրանք հայտնվել են ցուցակում շնորհիվ իրենց Westlake Chemicals քիմիական ընկերության:
Ընկերության բաժնետոմսերն ընթացիկ տարում աճել են 90%-ով: Ընկերության երեք սեփականատերերից յուրաքանչյուրն ունի 1.4 մլրդ դոլար:
Ջեյմս Չաոն ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է, Էլբերթը՝ նախագահն ու գլխավոր տնօրենը, իսկ նրանց քույրը՝ Դորոթին, տնօրենների խորհրդի անդամ:
Չաո ընտանիքը սկսել է հարստություն կուտակել դեռևս Չինաստանում, երբ նրանց հայրը Սուչժոու քաղաքում ֆաբրիկա էր հիմնել: 1980-ականներին նրանք տեղափոխվել և բնակություն են հաստատել ԱՄՆ-ում:










