Երևանի Արտաշիսյան փողոցում հայտնաբերվել է օձ և տեղափոխվել անվտանգ վայր

22:32 • 18.09.12

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 21.05-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46 շենքում՝ խանութի պահեստային մասում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբ և հատուկ մասնագետ:


ՃԿԿ օպերատիվ խմբի կողմից օձը հայտնաբերվել և տեղափոխվել է անվտանգ տարածք: