Մասիսում երեք ամիս առաջ մեքենան պայթեցնելու միջոցով սպանության փորձ կատարած երիտասարդը ձերբակալվել է

09:42 • 18.09.12

Հուլիսի 21-ին ոստիկանության Արարատի մարզային վարչությունում հաղորդում էր ստացվել Ա. Մխիթարյանին պատկանող «Մերսեդես E 200» մակնիշի ավտոմեքենայի հրդեհվելու մասին, որից հետո դեպքի վայրի զննությամբ պարզվել էր, որ նշված ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում առկա էին պայթյունի կասկածելի հետքեր, ինչպես նաև, բացի նշված մեքենայից, այրվել էին նաև մոտակայքում կայանված «Սուզուկի» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:


Ինչպես Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, սեպտեմբերի 14-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները, սպանության փորձ կատարելու կասկածանքով, Արարատի մարզային վարչություն բերման են ենթարկել Մասիս քաղաքի բնակիչներ՝ 25-ամյա Սամվել Բուդուրյանին և 24-ամյա Կարապետ Հակոբյանին, որտեղ Ս. Բուդուրյանը խոստովանել է, որ նշված ավտոմեքենան պայթեցրել է ինքը` դեռևս չպարզված պայթուցիչի միջոցով:


Ս. Բուդուրյանը ձերբակալված է: Կ. Հակոբյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է քննություն: