Տավուշում տրակտորը շրջվել ու արդյունքում տրակտորիստը մահացել է
Սեպտեմբերի 17-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում Արմեն Բարսեղյանի վարած «Տ-80» մակնիշի տրակտորը Վահան գյուղի «Թուրքի հանդ» կոչվող տարածքում, խոտհունձի ժամանակ շրջվել է, ինչի հետևանքով տրակտորիստը տեղում մահացել է: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության տարածած հաղորդագրությունից:
Դեպքի կապակցությամբ կատարվում է քննություն:










