Toyota Tundra պիկապը Endeavour մաքոքը կտեղափոխի իր վերջին կայանատեղի

04:22 • 18.09.12

Ճապոնական Toyota-ն որոշել է գերազանցել ամերիկյան Ford-ին, Chevy-ին և Ram-ին պիկապներին մրցություններում: Այդ նպատակով ճապոնացիները պայմանավորվել են Կալիֆոռնիական տիեզերական կենտրոնի հետ ազդեցիկ գովազդային ակցիա անցկացնելու վերաբերյալ. Tundra պիկապը ԱՄՆ լեգենդար տիեզերական Endeavour մաքոքը կտեղափոխի իր վերջին կայանատեղի, հաղորդում է Autoblog-ը:


Հատկանշական է, որ նման ահռելի ծանրություն քարշակելու համար կօգտագործվի 2012 մոդելային շարքի չմոդիֆիկացված V8 շարժիչով մեքենա ` վերցված անմիջապես վաճառասրահից:


Ստանդարտից տարբերվող միակ փոփոխությունը կլինի ամրակը, որի շնորհիվ կես տոնա բեռնատարողության համար նախատեսված պիկապը կկարողանա 80 տոնա քաշ ունեցող Endeavour-ը քարշակել:


Մաքոքը պետք է տեղափոխվի օդանավակայանից 16 կմ հեռավորության վրա գտնվող Լոս-Անջելեսի տիեզերական թանգարան: Սակայն պիկապը հոկտեմբերի 13-ին նախատեսվող տեղափոխմանը կմասնակցի միայն ճանապարհի վերջին հատվածում` 80 տոնան քաշելով մոտ 500 մետր:


Մաքոքը տեղափոխած Toyota Tundra-ն ևս կդառնա թանգարանային ցուցանմուշ: