ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք ծովային խոշոր հարվածային խմբավորում է ուղարկել
ԱՄՆ ռազմական հրամանատարությունը այսօր հրաման է արձակել Մերձավոր Արևելք հարվածային խմբավորում ուղարկելու վերաբերյալ: Խումբը բաղկացած է ռազմանավերից և ծովային հետևակի 4 հազար զինծառայողից: Այս մաիսն հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով բրիտանական ռազմական փորձագետներին:
Նրանց տեղեկություններով, LHA 1 Peleliu Amphibious Readiness Group անվանումով ռազմական խմբավորևումը կազմված է դեսանտային բազմաֆունկցիոնալ USS Peleliu նավից, USS Green Bay դեսանտային տրանսպորտային նավից, USS Rushmore առափնյա դեսանտավորման նավամատույցից: Դրանց վրա են գտնվում Ծովային կորպուսի 15-րդ Էքսպեդիցիոն գումարտակի զինծառայողները, ինչպես նաև հատուկ նշանակության մի շարք ստորաբաժանումներ, ընդամենը չորս հազար մարդ:
Դեռ հայտնի չէ, թե Մերձավոր Արևելքի հատկապես որ շրջան է ժամանելու խմբավորումը: Սակայն հայտնի է, որ այն տարածաշրջանում 7 ամիս կլինի:
Մի շարք փորձագետներ նաև չեն բացառում, որ նշյալ հարվածային խմբավորումը կմասնակցի Պարսից ծոցի տարածքում անցնող, ԱՄՆ գլխավորությամբ արևմտյան երկրների վերջին տասնամյակների խոշորագույն ռազմածովային զորավարժություններին: Դրանք պետք է ավարտվեն սեպտեմբերի 27-ին:










