Նախարարը հանձնարարել է խստացնել դեղերի շուկայի նկատմամբ հսկողությունը

19:43 • 19.09.12

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր այցելել է ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն», հանդիպել կոլեկտիվի հետ։ Նախարարը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, տեխնոլոգիական և կադրային հագեցվածությանը:


Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

 

Դերենիկ Դումանյանը կարևորել է դեղերի արդյունավետության, անվտանգության և որակի ապահովման գործում մասնագիտացված կառույցի դերը: Նա կենտրոնի ղեկավարության առջև խնդիր է դրել շարունակաբար հզորացնել տեխնոլոգիական և կադրային հագեցվածությունը, ուղեժացնել ներքին վերահսկողության մեխանիզմները:

 


Կենտրոնի մասնագետների առջև նախարարը խնդիր է դրել ուժեղացնել հսկողությունը հանրապետություն ներկրվող դեղերի նկատմամբ` դրանց անվտանգությունը երաշխավորելու նպատակով, ինչպես նաև հետամուտ լինել կեղծ, ժամկետանց և չգրանցված դեղերի ներմուծման կանխմանը: