Արթուր Աբրահամը կօգնի կարիք ունեցող երեխաներին

12:10 • 19.09.12

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը սեպտեմբերի 16-ին եւ 17-ին Գերմանիայում "Արթուր եւ ընկերներ" անվանումով գոլֆի մրցաշար է կազմակերպել, որի տոմսերի վաճառքից ստացված հասույթը տրամադրվելու է Հայաստանում եւ Գերմանիայում` երեխաներին օգնություն ցուցաբերելու նախագծերի:

 

"Այստեղ` Գերմանիայում, ես մարզական հաջողությունների եմ հասել: Ցանկանում եմ իմ հաջողությանը մասնակից դարձնել նաեւ հասարակությանը, մասնավորապես` կարիք ունեցող երեխաներին: Ահա թե ինչու ես նախաձեռնեցի այս մրցաշարը, որն անցավ տոնական բարձր տրամադրությամբ ",- armsport.am-ին փոխանցեց Արթուր Աբրահամը:

 

Նրա խոսքով` ներկա 140-150 հյուրերի մեջ եղել են անվանի մարդիկ` նախկին ֆուտբոլիստ Ստեֆան Կունցը, դերասաններ Ֆլորիան Ֆրոուեյնը, Ստեֆան Կաֆերը, մոդել Մոնիկա Իվանկան, թոփմոդել Մարի Լու Շեֆերդը, օլիմպիական արծաթե մեդալակիր Բյորն Օտտոն, օլիմպիական չեմպիոն Օլե Բիշոֆը, դիջեյ Չայնոն եւ այլք: