Ավստրալիայի խորհրդարանը դեմ է հանդես եկել միասեռական ամուսնություններին

17:38 • 19.09.12

Ավստրալիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է միասեռական ամուսնությունների օրինականացման մասին օրինագիծը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ավստրալիայի վարչապետ, Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջուլիա Հիլարդը նույնպես օրինագծին դեմ է քվեարկել:
Միևնույն ժամանակ նրա կուսակից պատգամավորները քվեարկության ժամանակ ազատ են արտահայտել իրենց կարծիքը:

 

Այս օրինագիծը վերջին օրերին բանավեճերի առարկա է դարձել, որի շրջանակում սենատոր Քորի Բերնարդն արժանացել է  քննադատության՝  միասեռական ամուսնություններն անասնապղծության հետ համեմատելու համար: