Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կան զոհեր ու վիրավորներ

09:23 • 19.09.12

Թուրքիայի Քարաբյուք նահանգում ուղևորատար ավտոբուս է շրջվել, որի հետևանքով զոհվել է 5 ուղևոր, ևս 50-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է Sabah թերթը:

 

Աղըր նահանգից դեպի Ստամբուլ շարժվող ավտոբուսի վթարը վարորդի մեղքով է եղել, քանի որ նա քնել է ղեկին:

 

Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: