Չինաստանում Ճապոնիայի դեմ ցույցի մասնակիցները հարձակվել են ԱՄՆ դեսպանի մեքենայի վրա

09:57 • 19.09.12

Պեկինում Ճապոնիայի դեմ ցույցի ավելի քան 50 մասնակիցներ հարձակվել են Չինաստանում ԱՄՆ դեսպան Հերի Լոքի մեքենայի վրա, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 

Միջադեպի հետևանքով մեքենան վնասվել է, սակայն դիվանագետը չի տուժել: Հարձակումից հետո դեսպանատունը դիմել է Չինաստանի արտաքին գործերի նախարարություն` պահանջելով ապահովել դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը:

 

Հակաճապոնական ցույցերը երկրում շարունակվում են արդեն 3 շաբաթ և կապված են Դեղին ծովում խնդրահարույց Սենկակու (չինական անվանումը՝ Դյոյույդաո) կղզիների հետ, որոնք Ճապոնիան և Չինաստանը համարում են իրենցը:

 

Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ սրվել են սեպտեմբերի 5-ից հետո, երբ Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես հաստատեց ադ կղզիները գնելու մասին որոշումը: Դրանից անմիջապես հետո չինական պարեկային նավերն ուղևորվել են Ճապոնիայի տարածքային ջրեր և մի քանի ժամ նավարկել վիճելի կղզիների շուրջ:

 

Այս կղզիների շուրջ վեճը ծագել է անցած դարի 70-ական թվականներից, երբ այդտեղ հայտնաբերվել են բնական գազի և նավթի պաշարներ: