Դամասկոսում միջնակարդ դպրոցի մոտ 2 հզոր պայթյուն է որոտացել, բազմաթիվ տուժածներ կան
Երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել այսօր Դամասկոսի Էլ-Քուդսայա արվարձանում միջնակարգ դպորցի մոտ, կան տուժածներ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
Ահաբեկչությունը կատարվել է Սիրիայի մայրաքաղաքի Էլ-Քուդսայա շրջանում: Նախնական տվյալներով կան բազմաթիվ տուժածներ, սակայն դպրոցականներ նրանց շարքում չկան:
Հիշեցնենք, որ սիրիայում ավելի քան 1,5 տարի է շարունակվում կառավարության և հակակառավարական ուժերի հակամարտությունը, որի հետևանքով, ՄԱԿ-ի տվյալներով, զոհվել է ավելի քան 20 հազար մարդ:










