Օբաման դիսկոտեկ է կազմակերպել. տոմսերն արժեցել են 40.000 դոլար
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման դիսկոտեկ է կազմակերպել իր նախընտրական քարոզարշավի համար գումարներ հավաքագրելու նպատակով: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝վկայակոչելով EFE-ին, Օբամայի աջակցությանը նվիրված դիսկոտեկին մասնակցել են բազմաթիվ աստղեր: Մասնավորապես՝ իրենց աջակցությունն են հայտնել ռեփեր Ջեյ Զին և նրա կինը՝ փոփ երգչուհի Բեյոնսեն:
«Մեր (Ջեյ Զի) ամուսիններն ավելի հայտնի են, քան մենք»,- կատակել է նախագահի դեմոկրատ թեկնածուն՝ երախտագիտություն հայտնելով նրանց աջակցության համար:
Բոլոր այցելուները երեկույթին մասնակցելու համար վճարել են 40.000 դոլար: Հիմնականում դրանք եղել են հայտնի անձինք: Հավաքագրված գումարը կփոխանցվի Օբամայի նախընտրական շտաբի հիմնադրամին:
ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 6-ին: Օբամայի մրցակիցը կլինի հանրապետական Միթ Ռոմնին:










