Պակիստանում պայթունը 10 մարդու կյանք է խլել

17:22 • 19.09.12

Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Փեշավար քաղաքում այսօր տեղի ունեցած պայթունի հետևանքով 10 մարդ զոհվել է, 32-ը՝ վիրավորվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հայտնում են պակիստանյան լրատվամիջոցները՝ հարձակման թիրախ է եղել զինծառայողների մեքենան, սակայն զոհերի թվում եղել են նաև կանայք և երեխաներ: