Ֆրանսիայի ԱԳ նախարարի կոչը ավելի շատ վերաբերում է իսլամական երկրներին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

17:35 • 19.09.12

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի կոչն ուղղված է ֆրանսիական բոլոր դեսպանություններին, որոնք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն` հաշվի առնելով հյուրընկալող երկրում տիրող իրավիճակը և առանձնահատկությունները:


Այս մասին Tert.am- ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ֆրանիսայի դեսպանատան մամուլի քարտուղար Մերի Հակոբյանը` պարզաբանելով. «Կոչն ավելի շատ վերաբերվում է իսլամական երկրներում գտնվող դեսպանատներին, բայց, ընդհանուր առմամբ, բոլոր դեսպանությունները պետք է հաշվի առնեն այն»:

 

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Ֆրանսիայի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել են ժամանակավորապես փակել աշխարհի 20 երկրներում իրենց դեսպանատներն ու դպրոցները, անհանգստացած լինելով հնարավոր բողոքի ցույցերից և հարձակումներից, ինչի պատճառ կարող են դառնալ ֆրանսիական «Շառլի Էբդո» ամսագրի այսօրվա համարում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:

 

Դրանցում մարգարեն նաև մերկ է պատկերված: