Մեքսիկական Pemex ձեռնարկությունում գազի պայթյունից 26 մարդ է զոհվել
Մեքսիկայի Pemex պետական նավթային հսկա ձեռնարկությունում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 26 մարդ, հայտնում է vz.ru-ն՝ վկայակոչելով Pemex-ի մամուլի ծառայության հաղորդագրությունը:
Պայթյունը տեղի է ունեցել հյուսիս-արևելյան Թամաուլիպաս նահանգի Ռեյնոս քաղաքի ձեռնարկությունում: Զոհերի թվում են ընկերության չորս աշխատակիցներ: Եվս 22 զոհեր աշխատում էին գործընկեր կազմակերպություններում:
Նախնական տվյալներով՝ պայթյունը որոտացել է գազապահեստարանում:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ և փրկարարական ծառայությունները, փակվել է Մոնտերեյ-Ռեյնոս մայրուղին:
Pemex ընկերության գլխավոր տնօրեն Խուան Սուարես Կոպելն արդեն ժամանել է դեպքի վայր և ուղղաթիռից զննել տեղանքը:
Հրդեհը հաջողվել է մարել: Իրավիճակը վերցվել է հսկողության տակ:










