Վրաստանը պատրաստվում է մարտական գործողությունների, ահազանգում է Հրվ. Օսիայի նախագահը

01:41 • 19.09.12

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թաբիլովը հայտարարել է, որ վրացական կողմը ներկայում սահմանի ողջ երկայնքով  ռազմական լուրջ պատրաստություն է իրականացնում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Վրաստանի պաշտպանության նախարարությունը ֆորտիֆիկացիոն կառույցներ է հիմնում Հարավային Օսիայի ասհմաններին, ասել է Թաբիլովը:


Նրա խոսքով, վրացական բոլոր սահմանամերձ գյուղերում ստեղծվում են զինապահեստներ:


Այս ամենից ելնելով, նա կարծում է, որ վերոհիշյալ գործողությունները կարող են ուղղված լինել Հարավային Օսիայի ժողովրդի դեմ, որը երկու օրից կնշի հանրապետության կազմավորման 22 ամյակը: