Ֆրանսիան 20 երկրում կփակի իր դիվանագիտական ներկայացուցչությունները

14:26 • 19.09.12

Ֆրանսիայի իշխանությունները, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել են ժամանակավորապես փակել աշխարհի 20 երկրներում իրենց դեսպանատներն ու դպրոցները, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը:

 

Նախնական տվյալներով՝ Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները կփակվեն սեպտեմբերի 21-ին:

 

Փարիզն անհանգստացած է բողոքի ցույցերի և հարձակումների հնարավորությունից, որոնց պատճառ կարող են դառնալ  ֆրանսիական «Շառլի Էբդո» ամսագրի այսօրվա համարում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Դրանցում մարգարեն նաև մերկ է պատկերված: