Թուրքական կործանիչը խփվել է սիրիական կողմից. Թուրքիայի զինդատախազություն
Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական դատախազությունը հուլիսի 22-ին Հաքքարի շրջանում թուրքական կործանիչի կործանման վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, ըստ դատախազության՝ կործանիչը հրթիռակոծվել է միջազգային օդային տարածքում, սիրիական կողմից:
Զինվորական դատախազությունը հայտարարել է, որ չի հայտնաբերվել ոչ մի ապացույց այն մասին, որ այն կործանվել է տեխնիկական անսարքության պատճառով:
Միջադեպի հետևանքով զոհվել էր 5,վիրավորվել 7 զինվորական:










