Արտաշատում կանխվել է 83-ամյա կնոջ ինքնասպանությունը
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 22.33-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում քաղաքացին ինքնասպանության փորձ է ուզում կատարել՝ նետվելով ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ կայքից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները կասեցրել են Արարատի մարզի, Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 105 շենքի 20-րդ բնակարանի բնակչուհի՝ 83-ամյա Վերգուշ Ասատրյանի ինքնասպանության փորձը:










