Իտալիայի դատարանը հաստատել է ԱՄՆ ԿՀՎ-ի գործակալների դատավճիռը
Իտալիայի գերագույն դատարանը այսօր հաստատել է 23 ամերիկացիների դատավճիռը, որոնցից 22-ը ԿՀՎ գործակալներ են հանդիսանում, նրանք մեղավոր են ճանաչվել 2003թ. մուսուլման քարոզչի առևանգման գործում, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ 23 քաղաքացիները 2009թ. դատարանի որոշմամբ մեղավոր էին ճանաչվել Միլան քաղաքում Հասան Մուստաֆա Օսամա Նասրին, ով հայտնի է Աբու Օմար անունով, առևանգելու, և նրան Եգիպտոս ուղարկելու մեջ: Եգիպտոսում իսլամական քարոզչին, ենթադրաբար, կտտանքների են ենթարկել:
ԱՄՆ բորոր քաղաքացիների դատել են հեռակա կարգով, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է նրանց Իտալիային հանձնել:










