Lamborghini Aventador-ը հավելյալ 200 ձիաուժ և նոր անուն է ստացել (լուսանկարներ)
Չնայած Lamborghini Aventador-ի տեխնիկական կատարելությանը, լինում են ավտոկատարելագործման մասնագետներ, որոնք խիզախում են նման որակի սուպերմեքենան պերֆեկտցիոնիստական բարձրունքի հասցնել, հաղորդում է auto.vesti պարբերականը:
Այսպես օրինակ, Molto Veloce նախագծի շրջանակներում «Ավենդատորին» տրվել է ավելի ագրեսիվ արտաքին և հավելյալ հզորություն:
Ուժային ագրեգատը նույնպես շատ աշխատանք է պահանջել, DMC-ում այդ նպատակով շարժիչի կափույրների նոր համակարգ է մշակվել:
Բացի այդ կիրառվել են նոր ներմղիչներ, վառելիքի պոմպեր և կատարելագործվել է շարժիչի կառավարման համակարգը: Շարժիչը տիտանից պատրաստված նոր արտանետման համակարգ է ստացել, որի պարագայում քաշի տնտեսումը մոտ 90% է:
Արդյունքում շարժիչը նոր անուն է ստացել` LP900, որտեղ թվերը, իհարկե, նշանակում են հզորությունը:
Հիշեցնենք, որ գործարանային Aventador-ի շարժիչը միայն 700 ձիաուժ է ապահովում:










