Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նիստ Կանադայում

10:57 • 19.09.12

Սեպտեմբերի 16-ին կայացել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի տարածաշրջանային հանձնաժողովի անդրանիկ նիստը:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից, նիստին մասնակցել են Կանադայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, համայնքային կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

 

Անդրանիկ նիստին քննարկվել են հանձնաժողովի առջև ծառացած հիմնական խնդիրները, հնչել է միջոցառումների կազմակերպման բազմաթիվ առաջարկներ, ինչպես նաև ձևավորվել է դրանք կարգավորող վարչություն: