Նովոչերկասկում ոստիկաններ են սպանվել

12:00 • 19.09.12

Ռուսաստանի Դաշնության Նովոչերկասկ քաղաքում այս գիշերն անհայտ անձինք կրակ են բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Միջադեպի հետևանքով սպանվել է երկու ոստիկան, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով  Քննչական կոմիտեի Ռոստովի մարզային քննչական վարչության ներկայացուցիչ Վալերի Չեկրիշևին:

 

Մոսկվայի ժամանակով գիշերը ժամը 3:00-ին իրավապահները կանչ են ստացել Նովոչերկասկի ատամնաբուժական կլինիկայից, իսկ երբ հասել են դեպքի վայր՝ միացել է ազդանշանային համակարգը և սկսվել կրակահերթը:
 

Անհայտ անձինք վերցրել են նրանց զենքերը (Կալաշնիկով և երկու ատրճանակ) և դեպքի վայրից փախուստի դիմել:
Միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել: