Ասիայում միլիոնատերերի քանակը ավելի շատ է, քան ԱՄՆ-ում

23:18 • 19.09.12

Ասիացի մեծահարուստների թիվը առաջին անգամ գերազանցել է հյուսիսամերիկյան տարածաշրջանի հարուստների թվին, սակայն ասիացիների կարողությունը փոքր ինչ կրճատվել է: Ուսումնասիրության արդյունքում նման տվյալներ է հրապարակել Pacific, Capgemini and RBC Wealth Management կազմակերպությունը, հաղորդում է vestifinance.ru-ն:


Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը հանգրվան է դարձել 3 մլն 370 հազար գործարարների համար, որոնց կարողությունը գերազանցում է 1 մլն ԱՄՆ դոլարը: Հյուսիսային Ամերիկայում միլիոնատերերը ավելի քիչ են` 3 մլն 350 հազար: Եվրոպական տարածաշրջանում դոլարային միլիոնատեր 3 մլն 170 հազար մարդ կա:


Ասիական միլիոնատերերի 54%-ը բնակվում է Ճապոնիայում, 17% -ը` Չինաստանում, 5%-ը` Ավստրալիայում: Նրանց ընդհանուր կարողությունը կրճատվել է 2010թ. 10,8 տրիլիոն դոլարից մինչև 2011թ. 10,7 տրիլիոն դոլար: Հյուսիսային Ամերիկայի մեծահարուստների ընդհանուր կարողությունը 11,4 տրիլիոն դոլար է:


Հետազոտության մեջ նշվում է, որ միլիոնատերերի մեծ մասը իրենց կարողությունը ստեղծել է ընտանեկան բիզնեսի շնորհիվ:


Եվրոգոտու թուլացումը, ինչպես նաև մի շարք ճգնաժամային երևույթները իրենց դերն են խաղացել հարստության կրճատման հարցում: Սակայն ինչ վերաբերվում է Ասիային, ապա փորձագետները նշում են, որ տարածաշրջանը իր խնդիրներով է կլանված, որոնց շարքում են սղաճը, տնտեսական աճի տեմպերի նվազումը և կապիտալի արտահոսքը:


Սակայն, վերլուծաբանների գնահատմամբ, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կշարունակի ավելի բարձր տնտեսական աճ գրանցել, իսկ բնակչության թիվն էլ նունպես կավելանա: