«Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակցի պահարանում հայտնաբերվել է իրեն չամրակցված ատրճանակ

19:03 • 19.09.12

ՀՀ արտգործնախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության իրականացրած ուսումնասիրությունների ընթացքում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Եղիազարյանի՝ իրեն ամրացված չհրկիզվող պահարանում «ԻԺ-78-8» մակնիշի գազային ատրճանակ է հայտնաբերվել, կազմվել է արձանագրություն:


Ըստ ԱՆ նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ հիմք ընդունելով ուսումնասիրությունների վերաբերյալ տեսչության պետ Նորայր Փանոսյանի զեկուցագիրը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը սույն թվականի սեպտեմբերի 18-ին հրաման է արձակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ծառայողական քննություն նշանակվելու մասին: