Հռոմի պապը քրիստոնյաներին ու մուսուլմաններին միավորվելու կոչ է արել

16:58 • 19.09.12

Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն այսօր դիմել է քրիստոնյաներին ու մուսուլմաններին՝ բռնության դեմ միավորվելու կոչով, գրում է vz.ru-ն:


«Կարծում եմ՝ մեր բոլորի համար եկել է բռնություններից և պատերազմներից կտրականապես հրաժարվելու ժամանակը»,- հայտարարել է նա:

 

Հռոմի պապը շնորհակալություն է հայտնել մուսուլմանների հոգևոր առաջնորդներին վերջերս Լիբանան կատարած այցի ժամանակ հյուրընկալության համար և նշել, որ նրանց երկխոսություն և համագործակցություն սկսելու առաջարկ է արել, փոխանցում է Interfax-ը:

 

Բենեդիկտոս XVI-ի կոչը հնչել է մի շարք երկրներում ամերիկյան հակաիսլամական «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դեմ բողոքի ցույցերի ֆոնին: