Սերժ Սարգսյանը դիտել է «Փոխգործակցություն-2012» զորավարժությունները (լուսանկարներ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում դիտել է «Փոխգործակցություն-2012» Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները:
Ըստ նախագահական գրասենյակի կայքի՝ զորավարժությունների մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանին ներկայացրել են ցուցադրված ռազմական տեխնիկան, զորավարժության մասնակիցների առջև դրված խնդիրներն ու զորավարժության դաշտի մակետը:
Նախագահ Սերժ Սարգսյանը զորավարժությունների ավարտին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և պատշաճ անցկացման համար ՀՀ նախագահի շնորհակալագրով պարգևատրել է ՀԱՊԿ միացյալ շտաբի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության վարչության ուղղության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Ալեքսեյի Ուստինովին։
Պարգևատրվել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք զորամասերի հրամանատարներ և ժամկետային ու պայմանագրային զինծառայողներ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ավագ հրահանգիչ, մայոր Համբարձում Ռաֆիկի Սարգսյանին, ինչպես նաև ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի զինվորական բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Լուսանկարները PanArmenian Photo–ի










