Վլադիմիր Պուտինը, վարչապետի առաջարկով, 3 նախարարի նկատողություն է հայտարարել

21:30 • 19.09.12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել երկրի կառավարության երեք նախարարների նկատողություն հայտարարելու վերաբերյալ, որը իրականացվել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի առաջարկով: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում կատարելով երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:


«Հրամանը ստորագրվել է կառավարության ղեկավարի ներկայացմամբ, դա նրա առաջարկն էր», - ասել է Պեսկովը:


Այսօր Պուտինը հրաման է ստորագերլ, որով կարգապահական տեսքով նկատողություն է հայտարարվում ՌԴ կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովին, տարածքային զարգացման նախարար Օլեգ Գովորունին և՛ աշխատանքի և՛ սոցիալական պաշտպանության նախարար Մաքսիմ Տոպիլինին:


Նախօրեին ՌԴ նախագահը կոշտ քննադատության էր ենթարկել 3 նախարարների աշխատանքը, և հանձնարարել էր ՌԴ վարչապետին առաջարկել, թե ինչ պատասխանատվության պետք է ենթարկվեն այդ գերատեսչությունների ղեկավարները: