Պուտինը Ղրղզստանում կքննարկի ռուսական ռազմաբազայի գործունեությունը՝ մինչև 2032թ. երկարաձգելու հարցը

23:56 • 19.09.12

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր աշխատանքային այցով ժամանել է Բիշկեկ: Օդանավակայանում նրան դիմավորել է երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Ինչպես ակնկալվում է, երկրի ղեկավարի այցի շրջանակներում կստորագրվեն համաձայնագրեր Ղրղզստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու ժամկետի, նվազագույնը մինչև 2032թ. երկակաձգելու և Ռուսաստանի հանդեպ այդ երկրի մոտ կես միլիարդ ԱՄՆ դոլար պարտքի դուրսգրման վերաբերյալ: