20-ամյա բրիտանուհին ազատազրկվել է՝ «վատ սեքսը» բռնաբարություն ներկայացնելու համար

14:43 • 19.09.12

Նոթինգհեմի Թագավորական դատարանը 20-ամյա Ռոուզի Դոդին մեղավոր է ճանաչել կեղծ վկայություններ տալու մեջ, հայտնում է newsru.com-ը: Նա բռնաբարության մեջ է մեղադրել երեք տղամարդկանց, որոնց հետ սեքս- խրախճանք է կազմակերպել, գրում է The Sun-ը:  

 

Վարկաբեկման զոհերը 21, 23 և 25 տարեկան երիտասարդներ են: Ռոուզի Դոդը ոստիկանությանը հայտնել է, թե իբր նրանք հունիսի 4-ին բռնաբարել են իրեն Նոթինգհեմի Քլիֆթոն արվարձանի տներից մեկում: Դրանից հետո ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդներին:  Սակայն մոտ 50 ժամ բանտախցում անցկացնելուց հետո, նրանք գրավի դիմաց բաց են թողնվել:

 

Նրանք երեքն էլ պնդել են իրավապահներին, որ իսկապես սեռական հարաբերություն են ունեցել Ռոուզի հետ, սակայն այդ ամենը կատարվել է համընդհանուր համաձայնությամբ:

Դրանից հետո 20-ամյա աղջիկը խոստովանել է, որ խաբել է ոստիկաններին, իսկ տղամարդկանց որոշել է մեղադրել՝  անցկացված գիշերվա արդյունքում «դժգոհ» մնալու պատճառով:

 

«Այն ժամանակը, որը մեր աշխատակիցները ծախսել են հորինված հանցագործության հետաքննության վրա, կարող էին առավել օգտակար ծախսել՝ օգնելով կարիքավորներին»,- հայտնել են իրավապահները: