ՌԴ պաշտպանության նախարարի այցը Հայաստան նպաստում է Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը. Օհանյան
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի պաշտոնական այցը Հայաստան, որը կայանում է սեպտեմբերի 18-19-ին, պլանային է և կայանում է ՀՀ և ՌԴ ՊՆ-ների երկկողմանի համագործակցության 2012թ. նախագծի համապատասխան: Այս մասին այսօր ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Տվյալ այցը, անկասկած, որոշակի լիցք կհաղորդի հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին և նպաստում է մեր երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև կայունությանը Հարավային Կովկասում», - նշեց Հայաստանի պաշտպանության նախարարը:
ՀՀ նախարարը անդրադարձավ նաև այսօր պաշտպանության նախարարությունում կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, ինչպես նաև պաշտպանության բնագավառի մի շարք արդիական հարցեր:
«Մենք քննարկել ենք որոշ հարցեր, կապված 102-րդ ռազմաբազայի, և միացյալ ուժերի խմբավորման շրջանակներում մեր նախագծերի հետ: Ես կարծում եմ, որ մենք այժմ պետք է աշխատենք 102-րդ բազայի իրավանակ դաշտի ձևավորման ուղղությամբ», - նշեց Սեյրան Օհանյանը:
Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ ՌԴ պաշտպանության նախարարի հետ իրենք այսօր եղել են ՀԱՊԿ ԱԱՀՈՒ «Փոխգործակցություն-2012» զորավարժություններին:
«Զորավարժությունների նպատակները իրականացվել են: Բնականաբար, հիմնական շեշտադրումը արվել էր ռուսական և հայկական զինված ուժերի զորակազմի վրա, որոնք իրականացրեցին այն խնդիրները, որոնք իրենց առջև դրվել էին», - ասեց Օհանյանը










