Երևանում վիճաբանության ժամանակ հայրը դանակահարել է որդուն

12:15 • 19.09.12

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին սեպտեմբերի 18-ին՝ ժամը 20.05-ին, հաղորդում է ստացվել, որ Լեփսիուսի փողոցի 19 շենքի մի բնակարանից, «պոլիտրավմա» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ենոք Գ.-ն:


Ըստ Ոստիկանության կայքի՝ նույն օրը, ժամը 20.10-ին, Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ նույն բնակարանից, «կրծքավանդակի առաջնային մակերեսի, թիակի, ստորին ծնոտի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ, իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Գ.-ն:


Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 19.45-ի սահմաններում, հայր (Ենոք Ք–ն) և որդի ոգելից խմիչք օգտագործած վիճակում իրենց բնակարանում վիճաբանել են և միմյանց պատճառել նշված վնասվածքները:


Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: