ԱՄՆ պետդեպը հերքում է, որ USAID-ն ազդել է Ռուսաստանում ընտրությունների վրա
ԱՄՆ պետդեպարտամենտը իր ափսոսանքն է հայտնել ռուսական իշխանությունների որոշման կապակցությամբ, որով դադարեցվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության` USAID-ի գործունեությունը ՌԴ-ում, հաղորդում է BBC-ն:
Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ գործակալությունը ազդեցություն չի գործել Ռուսաստանում ընտրական գործընթացների վրա, ինչպես պնդում են ռուսական իշխանությունները:
«Մենք ամբողջովին հերքում ենք դիտողությունը, թե քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պահպանման մեր աջակցությունը որևէ կերպ կարող է ուղղված լինել նրան, որ ազդեցություն ունենա ընտրական պրոցեսների վրա», - Նուլանդի հայտարարությունն է մեջբերում «Ֆրանս Փրեսս» գործակալությունը:










