ԱՄՆ-ում 1-ամյա երեխան հայտնաբերվել է մահացած՝ գլխիվայր զուգարանակոնքի մեջ ընկած

18:55 • 19.09.12

ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի Բրուքլին թաղամասում հրեաների Ամանորը նշած հրեական ընտանիքում ողբերգություն է տեղի ունեցել. 1-ամյա Մենդի Ալթմանը մահացած է հայտնաբերվել իր հորաքրոջ տան զուգարանում, հայտնում է Daily News-ը:

 

Զուգարանակոնքի մեջ գլխիվայր ընկած երեխայի անշնչացած մարմինը գտել է նրա ավագ՝ 13-ամյա եղբայրը:

 

Ինչպես նշել են իրավապահ մարինները, միջադեպը տեղի է ունեցել ուշ գիշերը, երբ ընտանիքի բոլոր անդամները քնած են եղել:
Թեև երեխան անմիջապես հիվանդանոց է տեղափոխվել, այնուամենայնիվ նրա կյանքը փրկել չի հաջողվել:

 

Բուժզննության արդյունքում նրա մարմնի վրա վնասվածքի որևէ հետքեր չեն հայտնաբերվել, իսկ ծնողները նշել են, որ երեխան հիվանդ չի եղել: