USAID-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) դադարեցնում է իր գործունեությունը ՌԴ-ում, ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդի հայտարարության մեջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:
«ԱՄՆ-ն վերջերս Ռուսաստանի կառավարությունից տեղեկացավ USAID-ի գործունեությանը ՌԴ-ում վերջ դնելու որոշման վերաբերյալ: Մենք հպարտ ենք նրանով, ինչին USAID-ին հասել է Ռուսաստանում վերջին երկու տասնամյակի ընթացքում, և շարունակում ենք աշխատել մեր գործընկերների և աշխատակիցների հետ, որ պատասխանատվությամբ ավարտենք USAID-ի ծրագրերը կամ փոխանցենք լիազորությունները»,- ասվում է հայտարարությունում։
«Չնայած նրան, որ Ռուսաստանում USAID-ի ֆիզիկական ներկայությունը ավարտվում է, մենք նախկինի պես միտված ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների և ՌԴ-ում առողջ քաղաքացիական հասարակության զարգացման խնդրի իրականացմանը և ձգտում ենք շարունակել համագործակցությունը Ռուսաստանի ՀԿ-ների հետ»,- նշվում է հայտարարությունում:










