Մահացել է Մարգարայի ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը

10:00 • 20.09.12

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, մահացել է սեպտեմբերի 18-ին Մարգարա Ճանապարհի 3-րդ կմ-ին «ԲՄՎ 525» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաների բախվելու հետևանքով տուժած Է. Գարեգինյանը։


Վերջինս «ՎԱԶ-21063»-ի ուղևոր էր։


«ԲՄՎ 525» և «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաների բախվելու հետևանքով 8 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: