Պատահար Երևան-Երասխ ճանապարհին. մահացել է 50-ամյա ուղևորուհին
13:03 • 20.09.12
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի։
Վթարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորուհին` 1962 թ. ծնված Անժելա Բարսեղյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Placeholder










