Հալեպում 100 «աֆղան զինյալ» է սպանվել

13:09 • 20.09.12

Սիրիայի 2-րդ խոշորագույն քաղաքում՝ Հալեպում, Սիրիայի կառավարական ուժերն ավելի քան 100 «աֆղան զինյալների» են սպանել, հայտնում է պետական SANA լրատվականը:

 

Ըստ աղբյուրի՝  դա հնարավոր է դարձել Հալեպի հյուսիսում իրականացված «որակական» գործողության հետևանքով:

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ահաբեկիչները լքում են Հալեպը՝ չդիմանալով բանակի գրոհներին:

 

Հալեպի համար մղվող մարտերը սկսվել են հուլիսի 19-ին և ընթանում են փոփոխակի հաջողություններով: