Վրաստանի ՆԳՆ ղեկավար Բաչո Ախալայան հրաժարական է տվել

22:07 • 20.09.12

Վրաստանի ներքին գործերի նախարար Բաչո Ախալայան հրաժարական է տվել, հաղորդում է newsgeorgia.ru-ն:


Վրաստանում այս շաբաթ մեծ հնչեղություն ստացած ազատազրկված անձանց կտտանքների և բռնաբարության սկանդալի հետևանքով քննություն է ընթանում: Քննության տվյալներով Գլդանի բանտի մի խումբ աշխատակիցներ «անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել ազատազրկված անձանց նկատմամբ և դա նկարահանել»: Վրաստանի դատախազությունը հաղորդել է 10 աշխատակցի և Գլդանի բանտի տնօրենի ձերբակալման մասին:


Նախօրեին հրաժարական էր տվել նաև Վրաստանի պատիժների կատարման, պայմանական ազատազրկման և իրավաբանական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն: