Երևանում երեխային խնամողը տանտիրոջ պահարանից 100.000 դրամ է գողացել

13:08 • 20.09.12

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները սեպտեմբերի 19-ին՝ ժամը 19.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 53-ամյա մի կնոջ:


Ըստ Ոստիկանության ամփոփ հաղորդագրության՝ պարզվել է, որ նա սեպտեմբերի 17-ին գտնվելով Թերլեմեզյան փողոցի տներից մեկում, որտեղ խնամել է տանտիրոջ դեռահաս երեխային, հյուրասենյակի պահարանից գողացել է 100.000 դրամ:


Կատարվում է նախաքննություն: