ԼՂՀ պատվիրակությունը կմասնակցի ՀՀ անկախության տարեդարձի միջոցառումներին

10:12 • 20.09.12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած ԼՂՀ պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանելու է Երևան։

 

Ըստ ԼՂՀ նախագահական գրասենյակի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրության՝ ԼՂՀ պատվիրակությունը Երևանում կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին։