Մեկական «Շևրոլետ Ավեո»՝ տարվա ուսուցչին և դաստիարակին
Կառավարությունն այսօր 11 մլն 900 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ «տարվա լավագույն դաստիարակ» և «տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենա նվիրելու նպատակով։
Այս մասին տեղեկանում ենք Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
«Տարվա լավագույն դաստիարակ» և «տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթներն անցկացվում են արդեն 12-րդ տարի։










