«Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի դերասանուհին դատի է տվել պրոդյուսերին, Google-ին և YouTube-ին

22:37 • 20.09.12

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած և իսլամական աշխարհում չդադարող բողոքի ալիք բարձրացրած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը` Սինդի Լի Գարսիան դատական հայց է ներկայացրել ֆիլմի պրոդյուսեր Նակուլա Բասիլի Նակուլայի դեմ: Դերասանուհին նրան մեղադրում է խարդախության և զրպարտության մեջ: Հայցով համաամբաստանյալներ են հանդիսանում նաև Google-ը և YouTube-ը:


Դերասանուհին նրանց մեղադրում է «իր անձնական կյանք ներխուժելու, անարդար գործարարության, իր կերպարը առանց թույլատvության օգտագործելու և դիտավորյալ բարոյական վնաս հասցնելու մեջ», - հաղորդում է DailyMail-ը:

 

Դերասանուհին հիմնական մեղադրանքը ներկայացնում է պրոդյուսերի դեմ, ում նա ճանաչում է Սեմ Բեյսիլա անունով:
Նա պնդում է, թե իրեն ներքաշել են խարդախության մեջ, վստահեցնելով, որ ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հին Եգիպտոսում: Դերասանուհին պնդում է, թե սցենարի իր մոտ եղած տարբերակում Մուհամեդի մասին որևէ խոսք չի եղել:


Սակայն Կալիֆոռնիա նահանգի դատարանը դիտարկելով հայցը հրաժարվել է աջակցել դերասանուհու հայցը, այս մասին հաղորդում է BBC-ն: