Դամասկոսում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել

12:58 • 20.09.12

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջանում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել, հայտնում է BBC-ին՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստաընկերությանը:

 

Ուղղաթիռն ընկել է Սիրիայի մայրաքաղաքի ծայրամասերից մեկում՝ Դումա բնակավայրի մոտ: Սիրիական հեռուստաընկերությունը չի հաղորդում, թե արդյո՞ք ուղղաթիռը խփվել է:

 

Ավելի վաղ ապստամբները հայտարարել էին, որ նրանց հաջողվել է մի քանի ուղղաթիռ կործանել: Սակայն Սիրիական կառավարության վարկածի համաձայն՝ ռազմական ուղղաթիռները չեն խփվել, այլ կործանվել են տեխնիկական խնդիրների պատճառով: