Ռուսաստանի վաստակավոր բժիշկը մահացել է իր իսկ աշխատավայրի մուտքի մոտ` բուժօգնություն չստանալու հետևանքով

14:36 • 20.09.12

Վոլգոգրադի թիվ 3 հիվանդանոցի մուտքի մոտ սրտի կաթվածից մահացել է նույն բուժհաստատությունում ավելի քան 30 տարի աշխատած, ՌԴ վաստակավոր բժիշկ Վալերի Գորելովը, հայտնում է newsru.com-ը:

 

70-ամյա բժշկի սիրտը վատացել է, երբ նա եկել է հիվանդանոց կնոջը տեսակցության: Հիվանդանոցի բակում նա իրեն վատ է զգացել և փորձել է հասնել բուժհաստատությանը, սակայն ընկել է:

 

Ականտեսների վկայությամբ՝ միակ մարդը, ով փորձել է օգնել նրան, եղել է հիվանդանոցի պահակը: Հիվանդանոցում այդ պահին հերթապահ բժիշկ չի եղել, և մինչ շտապ օգնության ժամանելը, տղամարդը մահացել է:

 

Այժմ Քննչական կոմիտեն ստուգումներ է անկացնում Վ. Գորելովի մահվան փաստի առթիվ: Քննարկվում է նաև այն վարկածը, որ բժշկի մահվան մեջ մեղավոր են ժամանակին բուժօգնություն չցուցաբերած բժիշկները: